Ֆուտբոլ

Բերեզովսկին «Դինամո» վերադարձը նոր մարտահրավեր է համարում իր համար

1 րոպեի ընթերցում

Բերեզովսկին «Դինամո» վերադարձը նոր մարտահրավեր է համարում իր համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հաստատել է իր` Մոսկվայի «Դինամո» տեղափոխության լուրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով championat.com-ը, Բերեզովսկին նշել է. ««Դինամո»-ի հետաքրքրության մասին իմացել եմ բառացիորեն երեկ: Մինչ այդ ես մասնակցում էի «Խիմկի»-ի ուսումնամարզական հավաքին: Հնարավոր է` մինչ այդ թիմերն արդեն բանակցել են միմյանց հետ, սակայն ես այդ մասին ոչինչ չեմ իմացել»,- ասել է Բերեզովսկին: Նրա տեղեկացմամբ՝ իր պայմանագիրը «Խիմկի»-ի հետ արդեն խզվել է: Ամենայն հավանականությամբ, մեր ընտրանու դարպասապահը «Դինամո»-ի հետ պայմանագիր կստորագրի հունվարի 31-ին: «Այս վերադարձը նոր մարտահրավեր է ինձ համար: Ես արդեն ելույթ եմ ունեցել «Դինամո»-ի կազմում, որի երկրպագուները չեն մոռացել ինձ նույնիսկ իմ հեռանալուց հետո»,- հայտարարել է Բերեզովսկին:

37-ամյա դարպասապահնարդեն ելույթ է ունեցել «Դինամո»-ի կազմում 2002-2005թթ. ընկած ժամանակահատվածում: Մոսկովյան թիմում Բերեզովսկին անցկացրել է 90-ից ավելի հանդիպում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում