Ֆուտբոլ

Ռոբերտո Կառլոսը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

1 րոպեի ընթերցում

Ռոբերտո Կառլոսը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ,30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը իսպանական «Մարկա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռոբերտո Կառլոսն ասել է, որ 17 տարվա մարզական կարիերան նպատակ է ունեցել ավարտել 2013 թվականին, բայց վնասվածքների պատճառով որոշել է խաղալ մինչև դեկտեմբեր:

Բրազիլացի ֆուտբոլիստը խոսելով իր մարզական կարիերայի ընթացքում խփած լավագույն գոլերի մասին, ասել է, որ ամենահիշված գոլերը Բրազիլիայի ազգային հավաքականում Ֆրանսիայի դարպասին և «Ռեալ Մադրիդ»-ի կազմում «Տեներիֆե»-ին խփած գնդակներն են եղել:

Խոսելով ներկայումս Իսպանիայի ֆուտբոլի «Լա լիգա»-ում առաջատար «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի մարզիչների մասին` ասել է, որ ներկայումս «Ռեալ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն աշխարհում առաջինն է, իսկ Գվարդիոլան կլինի լավագույնը` տեղափոխվելով «Չելս»-ի և «Ինտեր» եւս հաջողությունների կհասնի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում