Ֆուտբոլ

Մրցավարները չեն սիրում «Բարսելոնա»-ին

1 րոպեի ընթերցում

Մրցավարները չեն սիրում «Բարսելոնա»-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները դժգոհում են մրցավարների գործունեությունից:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://terrikon.com-ը, կապտանռնագույնները Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Վիլիառեալ»-ի հետ խաղից հետո դժգոհություն են արտահայտել խաղի մրցավարից:

«Ինձ մոտ այն տպավորությունն է, թե մրցավարները ավելի խիստ են դատում «Բարսելոնա»-ին քան ուրիշներին»,- ասել է կապտանռնագույնների կիսապաշտպան Խավին:

Մրցավարների գործունեության մասին «Էլ կլասիկո»-ից հետո դժգոհում էր նաեւ Մոուրինյոն` ասելով, որ «դատավոր»-ը տոնում էր «Բարսելոնա»-ին խփած գոլերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում