Ֆուտբոլ

«Միլան»-ը կրնկակոխ հետեւում է «Յուվենտուս»-ին

2 րոպեի ընթերցում

 «Միլան»-ը կրնկակոխ հետեւում է «Յուվենտուս»-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի առաջնության «Սերիա Ա»-ի 20-րդ տուրում հայտնի են դարձել առաջատարները:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://terrikon.com- ը, «Միլան»-ը երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Կալյարի»-ի դարպասը: «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ առավելության է հասել «Ուդինեզե»-ի նկատմամբ` 2-1: Խաղը հաղթանակով են ավարտել նաեւ «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստները, 2-1 հաշվով հաղթելով «Սիենա»-ին: «Չեզենա»-ն սեփական հարկի տակ զիջել է «Ատալանտա»-ին`0-1: «Ինտեր»-ը նվազագույն 0-1 հաշվով պարտվել է «Լեչե»-ին: «Լացիո»-ն մրցակցի հարկի տակ երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Կիեւո»-ի դարպասը: «Ջենովա»-«Նապոլի» խաղն ավարտվել է 3-2 հաշվով, իսկ «Պալերմո»-ն երկու գոլի առավելությամբ հաղթել է «Նովարա»-ին: Ոչ-ոքի` 1-1 հաշիվն է գրանցվել «Կատանիա»-«Պարմա»եւ «Ռոմա»-«Բոլոնիա» հանդիպումներում:«Սերիա Ա»-ի առաջատարներն են «Յուվենտուս»-ը` 44, եւ «Միլան»-ը` 43 միավորներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում