Ֆուտբոլ

«Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել «Փյունիկ»-«Շիրակ» ընկերական հանդիպումը, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Ինչպեստեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Շիրակ»-ի մամուլի ծառայությունը, երկու թիմերն էլ ունեցել են դարպասը գրավելու հնարավորություններ, սակայն չեն կարողացել իրացնել գոլային պահերը: Երկու թիմերն էլ իրենց կազմերում փորձարկել են փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ: «Շիրակ»-ի կազմում խաղին մասնակցել են ֆրանսիացիներ`Ֆաբրիս Գեղամ Գյուզելը, Դիդյե Բորիսը, սենեգալցի Իբրահիմ Կանը, կոտդիվուարցիներ` Ժան-Լուի Բերնը և Ֆուֆանա Բեկոն:

«Փյունիկ»-ի կազմում էլ հանդիպմանը խաղադաշտ են դուրս եկել փորցաշրջան անցնող վրացահայ երկու երիտասարդ ֆուտբոլիստներ, ինչպես նաևհայկական արմատներ ունեցողևս երկու պատանի խաղացողներ` Ռուսաստանից, որոնցից մեկը ներկայացնում է ճանաչված դարպասապահ` Ռենատ Դասաևի դպրոցը, իսկ մյուսը` Կազանի «Ռուբին»-ի ակադեմիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում