Ֆուտբոլ

Մարկոսը մեկ խաղակեսի է մասնակցել «Կուբան»-ի կազմում

1 րոպեի ընթերցում

Մարկոսը մեկ խաղակեսի է մասնակցել «Կուբան»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոսը շարունակում է Կրասնոդարի «Կուբան»-ի կազմում նախապատարստվել գալիք մրցաշրջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը, Իսպանիայում ուսումնասմարզական հավաքի ընթացքում «Կուբան»-ը ստուգողական խաղում 0:1 հաշվով պարտվել է նորվեգական «Օդդ Գրենլանդ»-ին:

Մարկոսը մասնակցել է երկրորդ խաղակեսին և բավականին ակտիվ խաղ ցուցադրել: «Կուբան»-ն Իսպանիայում կմնա ևս մեկ շաբաթ' այդ ընթացքում անցկացնելով ևս երկու ստուգողական հանդիպում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում