Ֆուտբոլ

«Բարսելոնա»-ին բաժին ընկավ «Վալենսիա»-ն

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ին բաժին ընկավ «Վալենսիա»-ն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի շրջանակներում պարզ է դարձել, որ կիսաեզրափակչում «Բարսելոնա»-ի մրցակիցը լինելու է «Վալենսիա»-ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով առաջնության կայքը, 1/4 եզրափակիչում մրցում էին «Վալենսիա»-ն և «Լևանտե»-ն: Առաջին խաղը ավարտվել է «Վալենսիա»-ի հաղթանակով` 4:1 հաշվով, և նրանք լավ հնարավորություն են ստացել դուրս գալ կիսաեզրափակիչ: «Վալենսիա»-ի խաղացողները 2-րդ խաղում ձեռքից բաց չթողնելով տրված հնարավորությունը` մեծացրել են իրենց առավելությունը. ևս 3 անպատասխան գնդակ են ուղարկել «Լևանտե»-ի դարպասը: Դուբլի հեղինակ է դարձել Պաբլո Պիատտին, ևս մեկ գոլ է հեղինակել Լուիս Ադուրիսը: Այսպիսով, հաղթելով ընդհանուր 7:1 հաշվով` «Վալենսիա»-ն անցել է հաջորդ փուլ, որտեղ մրցելու է «Բարսելոնա»-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում