Ալեքսը պայմանագիր կստորագրի «ՊՍԺ»-ի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չելսի»-ի պաշտպան Ալեքսը տեղափոխվում է «ՊՍԺ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով goal.com-ը, բրազիլացի պաշտպանի տրանսֆերի գինը կազմել է 5 մլն եվրո: Ալեքսը արդեն հունվարի 27-ին կժամանի Փարիզ և 3 տարվա պայմանագիր կստորագրի ֆրանսիական ակումբի հետ: Այսպիսով, 29-ամյա պաշտպանը կրկին հանդես կգա Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում: Մինչ Ալեքսի տեղափոխումը շատ էին շրջանառվում լուրեր այն մասին, որ բրազիլացին կլքի «Չելսի»-ն, քանի որ թիմի մարզիչ Վիլլաշ-Բոաշը չէր վստահում նրան և հնարավորություն քիչ էր տալիս խաղադաշտ դուրս գալու համար: