ԱՄՆ-ն պատրաստ է ՀՀ-ում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի երկրորդ փուլի իրականացման համագործակցությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին: «Մեր համագործակցությունը ձեր նախորդ պաշտոնակցի հետ բավականին արդյունավետ էր, ունեինք անկեղծ և բարեկամական երկխոսություն: Համոզված եմ, որ այդ բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն նաև առաջիկայում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին ընդունելության համար` Ռուբինը նշել է. «Ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի տնտեսության հաջող կառավարման համար` և որպես Կենտրոնական բանկի նախագահ, և որպես վարչապետ»:

Ռուբինն ասել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորոցիայի ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ: «Քանի որ այդ ծրագրի առաջին փուլը ՀՀ-ում մեծ հաջողությամբ է իրականացվել, մենք պետք է այնպես անենք, որպեսզի այդ աշխատանքներն իրենց շարունակությունն ունենան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ռուբինը նշել է, որ ԱՄՆ-ը թե հրապարակավ, թե առանձնազրույցների միջոցով շարունակելու է հորդորել Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման, Հայաստանի հետ ավտոտրանսպորտային և երկաթուղային կապերի ստեղծման համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տնտեսության, մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներում համագործակցությանը: Քննարկվել են նաև ՀՀ-ում այրվող թերթաքարերի պաշարների հնարավոր շահագործմանը վերաբերող հարցեր:

Հայերեն English Русский

Արարատի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրման սարք

Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում

Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. տուժածներ չկան

Բուլղարիայում ոչնչացվել են ափամերձ գոտում հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին

Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում երթևեկությունը կկարգավորվի արագաչափ սարքի միջոցով

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Մոլդովայի խորհրդարանը լռության րոպեով հարգել է ստալինյան տեղահանությունների զոհերի հիշատակը․ Moldpres