Մոուրինյոն հայհոյել է մրցավարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հերթական «Էլ կլասիկո»-ից հետո Մոուրինիոյի նյարդեր տեղի են տվել:Իսպանական լրատվամիջոցներում «վերջին տարիների ընթացքում ամենաբարդ «Էլ-կլասիկո» որակումը ստացած «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումից հետո Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայհոյել է մրցավարին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իսպանական El Mundo թերթը:
Խաղի ավարտից հետո Մոուրինյոն գնացել է մրցավարի մեքենայի մոտ և սպասել նրան: Մրցավար Տեսերային տեսնելուն պես Մոուրինյոն հարձակվել է նրա վրա:«Շատ լավ հաջողացրիր ոչնչացնել փորձառուների գործը: Այժմ դրա դիմաց գնա սիգար ծխի և առանց ամաչելու ժպտա»,- ասել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը: