Ֆուտբոլ

«Բանանց»-ը զիջեց ընկերական խաղում

1 րոպեի ընթերցում

«Բանանց»-ը  զիջեց ընկերական խաղում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընկերական հանդիպում են անցկացրել Հայաստանի առաջին դիվիզայի երկու թիմերը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բանանց»-ի մամլո ծառայությունից, «Բանանց»-ի մարզաբազայում կայացել է ֆուտբոլային հանդիպում «Բանանց-2»-ի եւ «Քինգ դե լյուքս»-ի միջեւ:Խաղի երկու խաղակեսերում էլ երկու կողմերի մարզիչները խաղադաշտ էին դուրս բերել տարբեր կազմեր: Մինչև ընդմիջում մեկնարկային կազմերը մեկական գոլ են խփել: Երկրորդ կեսում նորաստեղծ ակումբի` «Քինգ Դելյուքս»-ի երկրորդ կազմն ավելի հաջողակ է գործել. հակառակորդի դարպասն ուղարկելով մեկ գնդակ ավելի` թիմն ապահովել է աբովյանցիների հաղթանակը` 3:2 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում