Ֆուտբոլ

«Խմիկի»-ի հայազգի ֆուտբոլիստը գրավեց Բերեզովսկու դարպասը

1 րոպեի ընթերցում

«Խմիկի»-ի հայազգի ֆուտբոլիստը գրավեց Բերեզովսկու դարպասը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստ ուսումնամարզական հանդիպման շրջանականերում մրցեցին իրար դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, հունվարի 26-ին կայացած մարզման ժամանակ ակումբի ֆուտբոլիստները մրցել են միմյանց դեմ` բաժանվելով երկուական 12 հոգուց բաղկացած թիմերի: Հայաստանի ազգային հավաքականի եւ «Խմիկի»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել էր «կամույտների» կազմում, իսկ հավաքականի մեկ այլ անդամ Արտակ Ալեքսանյանը «կանաչների» թիմում էր:

Բերեզովսկու թիմին հաջողվել էր հաղթանակ տանել 4-3 հաշվով: Այդ խաղում գոլի հեղինակ էր դարձել նաեւ Արտակ Ալեքսանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում