Կառլեն Մկրտչյանի ընկերական խաղը չստացվեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգ»-ի պաշտոնական կայքում անդրադարձել է «Աստրո»-ի հետ անցկացրած ընկերական խաղին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Մետալուրգ»-ն իր վերջին ուսումնամարզական հանդիպումն անցկացրել է ռումինական «Աստրո»-ի հետ, որին զիջել է 0-1 հաշվով:
Անդրադառնալով խաղին` Մկրտչյանը նշել է, որ սա իրենց վերջին ուսումնամարզական հավաքն էր, եւ զգացնել է հոգնածությունը: Խոսելով խաղի ընթացքում նշանակված երկու 11 մետրանոց հարվածից` ֆուտբոլիստը համարում է, որ դրանք սխալ կերպով են նշանակվել:
Մկրտչյանն ասել է նաեւ, որ առաջնության մեկնարկից առաջ սա շատ լավ նախապարաստություն էր: