Օպերային թատրոնում նոր պրեմիերաներ են սպասվում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ընթացիկ տարում կներկայանա մի շարք պրեմիերաներով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, տարվա ընթացքում պրեմիերաներ կլինեն ինչպես բալետի, այնպես էլ օպերային ոլորտում: Նրա խոսքով` նախատեսվում է բեմադրել Բիզեի «Կարմեն» օպերան, Պուչինիի «Բոհեմ»-ը եւ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետը: «Մենք ցանկանում ենք ունենալ այդ մանկական բալետը, որպեսզի ամանորյա օրերին մեր երեխաներին կարողանանք հրավիրել օպերային թատրոն»,- ասաց Կամո Հովհաննիսյանը` հավաստիացնելով, որ կվերականգնվի նաեւ «Ժիզել»-ը: