«Աբբա»-ն երկրպագուներին կներկայացնի նոր երգ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասնութ տարիների ընթացքում առաջին անգամ «Աբբա» խումբն իր երկրպագուներին կներկայացնի նոր երգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The guardian –ը, երգը կընդգրկվի The visitors ալբոմում, որը կվերաթողարկվի ապրիլի 23-ին: Ալբոմի առաջին թողարկման ժամանակ երգն արդեն ձայնագրված էր, սակայն չէր թողարկվել: Վերաթողարկված The visitors ալբոմը կունենա ձայնասկավառակ` հատուկ երգերով և տեսասկավառակ` «Աբբա»-ի ելույթների բացառիկ կադրերով:
«Աբբա»-ն վերջին անգամ իր երկրպագուներին ուրախացրել էր 1994-ին` թողարկելով խմբի` մինչ այդ չհնչած երգերը:
«Աբբա»-ի ղեկավարները դեմ էին արտահայտվել խմբի վերամիավորմանը: «Մենք ցանկանում ենք, որ մեր երկրպագուները մեզ հիշեն այնպես, ինչպես մենք կայինք»,- ասել է խմբի անդամ Բյորն Ուլվեուսը: