Ֆուտբոլ

«Միլան»-ը վերջնական որոշում կկայացնի

1 րոպեի ընթերցում

«Միլան»-ը վերջնական որոշում կկայացնի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ «Միլան»-ը Կարլոս Տևեսի և Մաքսի Լոպեսի տրանսֆերների գնման մասին վերջնական որոշումներ կկայացնի հունվարի 27-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Գալիանին ասել է. «Մենք մեր վերջնական որոշումները կկայցնենք ուրբաթ օրը»: «Միլան»-ը սկզբում Կարլոս Տևեսին ցանկանում էր ձեռք բերել վարձավճարով, բայց մերժվեց «Մանչեսթեր Սիթի»-ի կողմից:»Քաղաքայինները» արգենտինացու դիմաց պահանջում են 30 մլն եվրո:

Մաքսի Լոպեսի տեղափոխման հարցում նրա գործակալը նշել էր, որ Լոպեսը կհամաձայնվի տեղափոխվել «Միլան», եթե «Ռոսսոների»-ներն առաջարկ անեն նրան: «Ես չգիտեմ երբ, բայց գիտեմ, որ Լոպեսը կդառնա «Միլան»-ի ֆուտբոլիստ»,- ասել է Լոպեսի գործակալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում