«Նալչիկ»-ը վերադառնում է ուսումնական հավաքից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հրայր Մկոյանի «Սպարտակ-Նալչիկ»-ը ավարտում է առաջին ուսումնամարզական հավաքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը, Թուրքիայում կայացած այս տարվա առաջին մարզումը ավարտված է: Մկոյանի թիմն այս հավաքի ընթացքում անցկացրել է երեք ընկերական հադիպում, որից երկուսն ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկը` պարտությամբ:
«Նալչիկ»-ը հաջորդ հավաքին կմեկնի փետրվարի 2-16-ը:
Մկոյանը «Նալչիկ» է տեղափոխվել այս տարվա սկզբին: