Ֆուտբոլ

Մխիթարյանը` «Ուկրաինական հրաշք»-ում

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը` «Ուկրաինական հրաշք»-ում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նկարահանվում է ուկրաինական նախագծում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովhttp://shakhtar.com-ը, «Դոնեցկ արենա»-ում կատարված նկարահանումներին մասնակցում է նաեւ Հենրիկ Մխիթարյանը: Նախագիծը կոչվում է «Ուկրաինական հրաշք», եւ տեսարանում նկարահանվել է նաեւ հայազգի կիսապաշտպանը: Մխիթարյանի հետ «Շախտյոր»-ից նկարահանումներին մասնակցել է նաեւ Տարաս Ստեփանենկոն:

«Տպավորություններս հրաշալի են: Կարծում եմ` ամեն ինչ կլինի այնպես, ինչ պետք է»,- նկարահանումներից հետո ասել է Մխիթարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում