Իրավունք

Կնոջ կրծկալում հայտնաբերվել է կանեփանման զանգված

1 րոպեի ընթերցում

Կնոջ կրծկալում հայտնաբերվել է կանեփանման զանգված

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հունվարի 25-ին` ժամը 20.30-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով Սարդարապատ գյուղից, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել Նորապատ գյուղի 20-ամյա մի բնակչի եւ նախկինում դատապարտված նրա երկու ուղևորներին, որոնցից մեկը՝ կին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, խուզարկությամբ կնոջ կրծկալից հայտնաբերվել է 2 փաթեթ, մեկում՝ 4,7գ, մյուսում՝ 6,2 գ կանեփանման զանգված:

Կինը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել ոմն Յուրոյից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Յուրոյի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում