Ֆուտբոլ

«Իմպուլս»-ը պարտվեց ստուգողական հանդիպման ժամանակ

1 րոպեի ընթերցում

«Իմպուլս»-ը պարտվեց ստուգողական հանդիպման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմպուլս»-ն իր 2-րդ ստուգողական հանդիպում անցկացրեց Տոմսկի «Տոմի» հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը, հանդիպումը շատ ակտիվ էին սկսել «Իմպուլս»-ի ֆուտբոլիստները, եւ արդեն 5-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը բացել էր խաղի հաշիվը: Սակայն ընդամենը 2 րոպե անց «Տոմսկ»-ը հավասարեցրել էր խաղի հաշիվը: «Իմպուլս»-ը բաց թողած գոլից հետո սկսել էր ավելի ակտիվ խաղալ եւ նախ 11-րդ րոպեին Նարեկ Դավթյանը, 17-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը դարձել էր 2-րդ գոլի հեղինակ: Խփած գոլերից հետո «Իմպուլս»-ը մի փոքր թուլացրել էր զգոնությունը եւ 21-րդ եւ 34-րդ րոպեներին 2 գոլ էր բաց թողել, եւ հաշիվը կրկին հավասարվել էր՝ 3:3:

2-րդ կեսը կրկին ակտիվ էին սկսել «Իմպուլս»-ի ֆուտբոլիստները, եւ 47-րդ րոպեին այս խաղում իր 2-րդ գոլը խփեց Նորայր Գյոզալյանը: 49-րդ եւ 86-րդ րոպեներին «Տոմ»-ը 2 գոլ էր խփել եւ հաղթել 5:4 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում