Ալվեսը Կասիլիասին «հիմար» է անվանել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի արքայական գավաթի 1/4 եզրափակիչ խաղից հետո ֆուտբոլիստներն իրենց մեկնաբանություններն են տվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://terrikon.com/-ը, կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը խաղից հետո տված մեկնաբանություններից մեկում «հիմար» է անվանել Կասիլիասին: «Այո, հիմար, գոլ խփեցի, բայց օգնեցի թիմիս», ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Իսկ Կասիլիասը խաղից հետո բողոքել էր մրցավարից կողմնակի խաղ վարելու համար:
«Ես մեղադրել եմ մրցավարին «Բարսելոնա»-ի հետ գոլը տոնելու համար, բայց մեզ համար ցավալին բաց թողնված հնարավորությունն էր»,- ասել է «Ռեալ»-ի անփոխարինելի դարպասապահը:
«Նոու կամպ»-ում կայացած «Էլ կլասիկո»-ից հետո պայքարը գավաթի համար կշարունակի «Բարսելոնա»-ն: