Ֆուտբոլ

Իսպանիայի գավաթի հաջորդ փուլ անցավ «Բարսելոնա»-ն: Տեսանյութ

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի գավաթի հաջորդ փուլ անցավ «Բարսելոնա»-ն: Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էլ կլասիկո»-ն ավարտվեց ոչ-ոքի:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի հանդիպումը «Բարսելոնա»-ի եւ «Ռեալ»-ի միջեւ ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Խաղն ընթացավ «Էլ կլասիկո»-ներին բնորոշ լարված եւ նյարդային պայքարում: Առաջինը գոլի հեղինակ դարձան կատալոնացիները: Կասիլիասի պաշտպանած դարպասը գրավեց Պեդրոն` 43-րդ րոպեին: Խաղակեսի ավարտին` վերջին ավելացված րոպեին, տուգանայինի խաղարկումից հետո Դանի Ալվեսը կրկնապատկեց խաղի հաշիվը (48-րդ):

Ռոնալդուի խփած գոլը 68-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը: «Արքայական» ակումբին հաջողվեց կրկին հաջողության հասնել չորս րոպե անց: Գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման:

Խաղն ավարտվեց ոչ-ոքի, սակայն մեկ շաբաթ առաջմրցակցի հարկի տակ տարած հաղթանակը «Բարսելոնա»-ին հնարավորություն տվեց անցելու հաջորդ փուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում