Ազգային հավաքականը Կիպրոս կմեկնի ընդյալված կազմով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱն, 25 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստաննի ազգային հավաքականի գլխավոր մազիչ Վարդան Մինասյանն անդրադարձել է փետրվարին կայանալիք ընկերական խաղերին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆուտբոլի ֆեդերացիայից կիպրոսյան մրցաշարի օրերին` փետրվարի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի նաեւ Սերբիայի ազգային հավաքականի հետ:
Կիպրոսյան հանդիպումների եւ իրար հաջորդող խաղերի մասին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվելՀՖՖ պաշտոնական կայքին:«Հավաքի հիմնական նպատակը հնարավորինս շատ ֆուտբոլիստների դիտելն է: Ազգային հավաքականը Կիպրոսում կհավաքվի ընդլայնված կազմով, կհրավիրվի 26-28 ֆուտբոլիստ: Երկու հանդիպումների ընթացքում բոլոր ֆուտբոլիստներին հնարավորություն կտրվի խաղալու: Կլինեն նաեւ նոր անուններ: Ավելի շատ խաղային ժամանակ կտրամադրվի այն ֆուտբոլիստներին, ովքեր անցած մրցաշրջանում քիչ են դուրս եկել խաղադաշտ»,- ասել է Միանսյանը: