Ֆուտբոլ

«Ռեալ»-ը մարզիչների նոր ցուցակ է կազմում

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ը մարզիչների նոր ցուցակ է կազմում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արքայական» ակումբի ղեկավարները Մոուրինիոյի հեռանալու դեպքում սկսել են փնտրել նոր գլխավոր մարզչին փախարինող մեկին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://lenta.ru-ը, մադրիդցիների ցուցակի առաջին հորիզոնականներում են Արսեն Վենգերը եւ Յոահիմ Լյուվը: Մոուրինիոն ինքը ասել է, որ չգիտի, թե կմնա արդյոք «Ռեալ»-ում 2012-13 խաղաշրջանում:

Արսեն Վենգերը «արքայական» ակումբը գլխավորելու առաջարկ դեռ 2009-ին էր ստացել, սակայն այդ ժամանակ ֆրանսիացի մասնագետը հատուկ հրաժարվել էր առաջարկից:

Իսկ ինչ վերաբերում է Մոուրինիոյին, ապա նա խնդիրներ ունի «Ռեալ»-ի որոշ ֆուտբոլիստների հետ: «Բարսելոնա»-ի հետ խաղից հետո հակասություններ են առաջացել Սերխիո Ռամոսի ու պորտուգալացի մասնագետի միջեւ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում