Մինչեւ 19 տարեկանների հավաքականը վերսկսում է մարզումները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականը վերսկսել է նախապարտաստվել Էլիտ ռաունդին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, մինչեւ 19 տարեկանների հավաքականը նախապարաստվում է Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդին:
Հունվարի 25-ին Վարազդատ Ավետիսյանի սաները մարզում-հանդիպում կանցկացնեն «Բանանց»-ի հետ:
Էլիտ Ռաունդի մրցաշարը կկայանա մայիսի 23-28-ը: Հայաստանի մրցակիցներն այդ մրցաշարում կլինեն Իսպանիայի, Իտալիայի եւ Բելգիայի հավաքականները: