Բադոյանը սկսել է մարզումները նոր ակումբում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը սկսել է մարզվել բելառուսական թիմի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://www.fcbate.by-ը, Բադոյանն իր մարզումները սկսել էր նոր թիմի հետ: «Բատե»-ի կազմում հայազգի ֆուտբոլիստի հետ մարզումներ են սկսել անցկացնել նաեւ բելառուսական ակումբի եւս 5 ֆուտբոլիստ: Մարզումը կայացել էր հունվարի 24-ին: Մազրադահլիճում մարզումներն ավարտելուց հետո Բադոյանն ու իր նոր թիմակիցները կատարել են նաեւ վազքային վարժություններ:
22-ամյա ֆուտբոլիստը բելառուսական «Բատե» էր տեղափոխվել այս տարվա սկզբին: Իսկ մինչ այդ, Բադոյան հանդես էր գալիս Դիլիջանի «Իմպուլս»-ում: