Մխիթարյանը հրավիրվել է ազգային հավաքական
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հրավեր է ուղարկել «Շախտյոր»-ի կիսապաշտպանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://shakhtar.com-ը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրավեր է ուղարկել Հենրիկ Մխիթարյանին: «Շախտյոր»-ի կիսապաշտպանը պետք է օգնի ազգային հավաքականին փետրավարի 28-29-ին կայանալիք խաղերին: Կիպրոսում ընկերական հանդիպումները տեղի կունենան Հայաստանի եւ Սերբիայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Կանադայի միջեւ: