Պիզելին գոլային փոխանցման հեղինակ է դարձել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կուբան»-ի կազմում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://fckuban.ru-ը «Կուբան»-ը, ընկերական հանդիպում էր անցկացնում իսպանական «Դենիա»-ի հետ: Այս խաղում իր նորամուտը տոնեց Մարկոս Պիզելին, ով նաեւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Կրասնոդարը ներկայացնող ակումբն առաջինը բացեց հաշիվը` խաղի 10-րդ րոպեին: Մրցակցի դարպասը գրավեց Կուլիկը: Իսկ ահա 22-րդ րոպեին` Պիզելիի փոխանցումից հետո, հաշիվը կրկնապատկեց Իգոր Արմաշը: Իսպանական ակումբին հաջողվեց միայն կրճատել խաղի հաշիվը. 24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դաոն:
Սա «Կուբան»-ի առաջին ընկերական հանդիպումն էր ուսումնամարզական հավաքների ժամանակ: