«Կրասնոդար»-ի մարզիչը Մովսիսյանի խաղը բարձր է գնահատում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կրասնոդար»-ի գլխավոր մազիչ Սլավոլյաբ Մուսլին ռուսական կայքին տված հարցազրույզի ժամանակ խոսել է նաեւ Յուրա Մովսիսյանի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://www.championat.com/ կայքը, գլխավոր մազիչը, խոսելով «Կրասնոդար»-ի հարձակվողների մասին, բարձր է գնահատել Մովսիսյանի ցուցադրած խաղը:
«Անցած տարում ավելի ուժեղ խաղաց Մովսիսյանը, այդ պատճառով նա էր ընդգրկվում հիմնական կազմում»,- ասել է «Կրասնոդար»-ի մարզիչը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը «Կրասնոդար» էր տեղափոխվել 2010 թվականին: Ընթացող առաջնությունում Մովսիսյանը դարձել է 8 գոլի հեղինակ:
Կարդացեք հոդվածը` English