Բողոսյանով հետաքրքրված է «Տերեկ»-ը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիական «Ռեդ Բուլ» ակումբի ծագումով հայ Խոակին Բողոսյանով հետաքրքրված է չեչնիական ակումբը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://lifesports.ru-ը, Բողոսյանն այժմ վարձավճարով հանդես է գալիս ուրուգվայական «Նացիոնալ» ակումբի կազմում: Հարձակվողի ծառայություններով է հետաքրքրված «Տերեկ»-ը:
Բողոսյանը Ավստրիա էր տեղափոխվել 2010 թ-ին, սակայն լուրջ արդյունքների չհասնելու պատճառով վարձավճարով վերադարձել է Ուրուգվայ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեդ Բուլ»-ի հետ կնքված է մինչեւ 2014 թվականը: