Ֆուտբոլ

Ռաուլին կմիանա «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստներից մեկը

1 րոպեի ընթերցում

Ռաուլին կմիանա «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի հավաքականի երկու նախկին ֆուտբոլիստներ հնարավոր է` խաղան միասին Գերմանիայի առաջնությունում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://www.eurosport.ru-ն, «Ռեալ»-ի երբեմնի աստղ Գուտին հնարավոր է` տեղափոխվի գերմանական «Շալկե»: Ֆուտբոլիստը նախկինում հանդես էր գալիս թուրքական «Բեշիկթաշ» ակումբում, սակայն անցած տարվա նոյեմբերին չեղյալ էր համարել պայմանագիրը: 35-ամյա մարզիկը պայմագիր գերմանական ակումբի հետ կկնքի կես տարի ժամկետով` հետագայում երկարացնելու հնարավորությամբ:

«Շալկե»-ն ընթացիկ առաջնությունում առաջատարներից է եւ անցկացրած 18 տուրերից հետո ունի 37 միավոր: Ռաուլը նույնպես ներկայում խաղում է «Շալկե»-ի կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում