«Մետալուրգ»-ը հաղթանակով է ավարտել ընկերական խաղը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառլեն Մկրտչյանի եւ Գեւորգ Ղազարյանի «Մետալուրգ»-ը հունվարի 23-ին ընկերական խաղ է անցկացրել «Շերիֆ»-ի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://metallurg.donetsk.ua-ը, խաղը տեղի է ունեցել թուրքական Բելեկ քաղաքում: Այն ավարտվել է «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստների հաղթանակով` 0-1 հաշվով: Միակ գոլի հեղինակ է դարձել Վոլվիկը:
Մոդովական ակումբի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստները` Կառլեն Մկրտչյանը եւ Գեւորգ Ղազարյանը, խաղադաշտ են մտել միայն երկրորդ խաղակեսում: