«Շախտյոր»-ին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական «Շախտյոր»-ը Դուբայում ընթացող միջազագային մրցաշարում ոչ-ոքի ավարտել է հանդիպումը «Բունեդկո»-ի հետ:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովhttp://shakhtar.com-ը, հանքափորներին չի հաջողվել առավելության հասնել Ուզբեկստանը ներկայացնող թիմի հետ պայքարում: Առաջին խաղի հաշիվը բացել է «Բունեդկո»-ի ֆուտբոլիստ Պարդաեւը: Երկրորդ խաղակեսին Մխիթարյանի թիմակիցներին հաջողվել է հասավարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ է դարձել Կոստան:
Այս խաղըDubai Matchworld Cup երրորդ տեղի համար էր եւ խաղի ավարտից հետո նշանակվել են 11 մետրանոց հարվածներ: Ուկրաինական ակումբի հինգ ֆուտբոլիստնեից միայն չորսին է հաջողվել գրավել դարպասը, այդ թվում նաեւ Մխիթարյանին:«Բունեդկո»-ն անվրեպ իրացրել է բոլոր հարվածները եւ գրավել երրորդ տեղն այս մրցաշարում: