«Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացողը վնասվածք է ստացել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ֆիլ Ջոնսը վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպման 16-րդ րոպեին 19-ամյա խաղացողը վնասվածք է ստացել: «Կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերով Ջոնսից մի քանի շաբաթ կպահանջվի վերականգվելու համար: