Ֆուտբոլ

Արմանդո Համբարձումյանը փորձաշրջան կանցնի «Ուլիս»-ում

1 րոպեի ընթերցում

Արմանդո Համբարձումյանը փորձաշրջան կանցնի «Ուլիս»-ում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չեմպիոն Երևանի «Ուլիս»-ի կազմում փորձաշրջան է անցնելու ՀՀ ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արմանդո Համբարձումյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Ուլիս»-ի մամուլի ծառայությունից: Ներկայում Բուլղարիայի «Բոտև»-ում հանդես եկող 33-ամյա ֆուտբոլիստն «Ուլիս»-ին կմիանա փետրվարի վերջին Անթալիայում անցկացվելիք ուսումնամարզական հավաքի ժամանակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընդունած որոշումից հետո, որով արգելվում է թիմերի կազմերում ընդգրկել արտասահմանցի դարպասապահների, «Ուլիս»-ը հայտնվել է դժվար կացության մեջ, քանի որ ստիպված է եղել հրաժարվել իր հիմնական դարպասապահ Մալկովի ծառայություններից:

Առաջիկա օրերին «Ուլիս»-ում փորձաշրջան կանցնի մերձմոսկովյան «խիմկի»-ում հանդես եկած կիսապաշտպան Դմիտրի Գոլիշևը:

«Ուլիս»-ը, որն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, իր առաջին արտերկրյա հավաքը կանցկացնի փետրվարի 3-17-ը' Ուռեկիում, որտեղ թիմը կանցկացնի նաև ստուգողական հանդիպումներ' Վրաստանի բարձրագույն խմբի ակումբների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում