«Ռեալ»-ը նոր ռեկորդներ է սահմանել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը, ավարտելով Լա Լիգայի 1-ին խաղաշրջանը, վաստակել է 49 միավոր, որն ակումբի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է: Ինչպես հաղորդում է « Արմենպրես»-ը, անցկացրած 19 խաղում արքայական ակումբը տարել է 16 հաղթանակ, 1 խաղ ավարտել է ոչ ոքի և կրել է 2 պարտություն: Մադրիդցիները նաև ցուցադրում են բարձր արդյունավետություն: Նրանք 19 խաղում խփել են 67 գնդակ (նույնպես թիմի պատմության մեջ լավագույն ցուցանիշ): Նման շարունակության դեպքում նրանք կգերազանցեն ամբողջ մրցաշրջանի լավագույն ցուցանիշը (107 գոլ): Ներկայում «Ռեալ»-ն իր գլխավոր հակառակորդ «Բարսելոնա»-ից առաջ է 5 միավորով, իսկ ակումբի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն գլխավորում է Լա Լիգայի ռմբարկուների ցուցակը 23 գոլով: