Ֆուտբոլ

Մովսիսյանի «Կրասնոդար»-ը հերթական մրցաշրջանում կծախսի մոտ 100 մլն դոլլար

1 րոպեի ընթերցում

Մովսիսյանի «Կրասնոդար»-ը հերթական մրցաշրջանում կծախսի մոտ 100 մլն դոլլար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կրասնոդար»-ի ծախսերն այս մրցաշրջանում կկազմեն 100 մլն դոլլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ակումբի սեփականատեր և տնօրեն Սերգեյ Գալիցկին: Նրա խոսքով` այդ ծախսերի մեջ են մտնում ակադեմիայի շինարարությունը, ակումբի բազայի շինարարությունը և առաջին թիմի բյուջեն: «Միայն 50 մլն մենք ներդրել ենք ակադեմիայի շինարարության մեջ: Այնտեղ մեծ շինարարություն է ընթանում, որը մենք համարյա ավարտում ենք: Պատրաստ են խաղադաշտերը, մարզադաշտը և դպրոցը: Ուսման որակի առումով մենք դպրոցը կդարձնենք լավագույններից մեկը երկրում»,- ասել է Գալիցկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում