ՀՀ և ՌԴ նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող hարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրներ:

«Ձմռանը Սոչիում հանդիպելը մեզ համար արդեն բարի ավանդույթ է դարձել: Անցած տարին մեր հարաբերությունները նշանավորվեցին ռազմա-տեխնիկական և տնտեսական հարաբերությունների զարգացմամբ»,- նշել է Դմիտրի Մեդվեդեևը: Անդրադառնալով հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ ՌԴ նախագահը շեշտել է, որ կողմերը պետք է ուշադրությունը սևեռեն մեծ ծրագրերի վրա:

Բացի երկկողմ հարաբերություններից, կողմերը քննարկելու են նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ: «Տարածաշրջանում կան մի շարք բարդ մարտահրավերներ: Մենք Ձեզ հետ կշարունակենք քննարկել տարածաշրջանային ամենաբարդ խնդիրներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, արդեն մեր ադրբեջանական գործընկերոջ հետ միասին»,- ասել է Մեդվեդևը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր ռուսաստանցի գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն ուղղված իր ջանքերի համար՝ նշելով, որ հենց այդ ջանքերն են, որ թույլ են տալիս հարավային Կովկասում ունենալ քիչ թե շատ կայուն իրավիճակ:

«Այս հանդիպումները նաև լավ հնարավորություն են քննարկելու մեր երկկողմ հարաբերությունները: Ես լիովին կիսում եմ Ձեր այն կարծիքը, որ անցած տարին մենք վատ չենք ավարտել՝ ապրանքաշրջանառություն աճել է 15 տոկոսով, ինչը նշանակալի արդյունք է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ