Ֆուտբոլ

«Մանչեսթեր»-ը հաղթել է «Արսենալ»-ին

2 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր»-ը հաղթել է  «Արսենալ»-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում հերթական հանդիպումներն են անցկացրել բրիտանական թիմերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://terrikon.com-ը, մրցաշարի առաջնության ամենսպասված խաղը «Արսենա»-ի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջեւ էր, որտեղ «կարմիր սատանաները» առավելության են հասել մայրաքաղաքը ներկայացնող «Արսենալ»-ի նկատմամբ` 2-1 հաշվով: «Նորվիչ»-«Չելսի» (0-0), ինչպես նաեւ «Էվերտոն»-«Բլեքբոր» (1-1) խաղերն ավարտվել էին ոչ ոքի:

Հաջորդ խաղերում գրանցվել էին հետեւյալ հաշիվները` «Ստոկ Սիթի»-ին զիջել էր «Վեստ Բրոնվիչ»-ին` 2-1 հաշվով: «Սանդերլենդ»-ը երկու անպատասխան գնդակ էր ուղարկել «Սուոնս»-ի դարպասը: «Ֆուլհելմ»-ին հաջողվել էր սեփական հարկի տակ հաղթել «Նլու Քասլ»-ին` 5-3: «Վուլվերհեմթոն»-«Աստոն Վիլա» խաղում գրանցվել էր 2-3 հաշիվը: «Լիվերդուլ»-ը զիջել էր «Բոլթոն»-ին` 3-1: Առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթել էր «Տոտեմհեմ»-ին` 3-2: Իսկ առաջնության նորեկ «Քուին Փարկ Ռենջերս»-ը առավելության էր հասալ «Ուիգեն»-ի նկատմամբ:

Առաջատարը «Պրեմիր լիգա»-ում «Մանչեստեր Սիթի»-ն է` 54 միավորով: Մանչեսթերը ներկայացնող մյուս թիմը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երկրորդն է`51 միավորով: Իսկ «Տոտենհոմ»-ը երրորդն է` 46 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում