Ֆուտբոլ

«Ինտեր»-ը շարունակում է հաղթարշավը

2 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը շարունակում է հաղթարշավը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի առաջնությունում հունվարի 21-ին եւ 22-ին տեղի են ունեցել 19-րդ տուրի խաղերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://terrikon.com-ը, մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուս»-ը, հյուրընկալվելով «Ատալանտա»-ին, առավելության էր հասել 0-2 հաշվով: «Ռոմա»-ն «Չեզենա»-ի դարպասն ուղարկել էր հինգ գնդակ` սեփականն ընդունելով միայն մեկը: «Ուդինեզե»-ն «Կատանիա»-ին հաղթել էր 2-1 հաշվով: Գոլառատ էր նաեւ «Պալերմո»-«Ջենովա» խաղը` 5-3: «Միլան»-ը երեք անպատասխան գնդակ էր ուղարկել «Նովարա»-ի դարպասը: Ընթացիկ առաջնությունում անընդմեջ իր 7-րդ հաղթանակն է տարել «Ինտեր»-ը` այս անգամ հաղթելով «Լացիո»-ին 2-1 հաշվով: Տուրի մյուս խաղերում` «Բոլոնիա»-«Պարմա» (0-0), «Սիենա»-«Նապոլի» (1-1), «Լեչե»-«Կիեւո» (2-2), եւ «Կալյարի»-«Ֆիորենտինա» գրանցվել են ոչ ոքիներ:

«Ա Սերիա»-ի առաջատարներն են «Յուվենտուս»-ը` 41, «Միլան»-ը` 40 եւ «Ուդինեզե»-ն` 38 միավորներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում