«Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը նույն քանակությամբ գնդակներ են ուղարկել մրցակիցների դարպասը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի առաջնության հերթական տուրի հանդիպումները տեղի են ունեցել հունվարի 21-ին եւ 22-ին:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելովhttp://terrikon.com-ը, առաջնության20-րդ տուրը հաղթանակով են ավարտել առաջատարները` «Բարեսոլոնա»-ն եւ «Ռեալ»-ը:
«Բարսելոնա»-ն գերազանցել է «Մալագա»-ին` 4-1 հաշվով: Այս խաղի ժամանակ հետրիքի հեղինակ է դարձել Մեսսին: Սա արգենտինացու 10-րդ հետրիքն է կատալոնական ակումբի կազմում: «Ռեալ»-ը նույնպես չորս գնդակ է ուղարկել մրցակցի դարպաս: Ի պատասխան մադրիդցիների` «Ատլետիկ»-ին հաջողվել է միայն մեկը գոլ խփել (4-1): Ոչ-ոքի է գրանցվել «Բետիս»-«Սեւիլյա» (1-1), «Օսասունա»-«Վալենսիա» (1-1), եւ «Լեւանտե»-«Սարագոսա» (0-0) խաղերում:
«Էսպանիոլ»-ին հաջոց է աջավելության հասնել սեփական հարկի տակ «Գրանադա»-ի նկատմամբ (3-0): «Ռասինգ»-ը հաղթել է «Խետաֆե»-ին` 2-1 հաշվով: «Ատլետիկո»-ն կարողացել է 4 անպատասխան գնդակ ուղարկել «Ռեալ Սոսեդատ»-ի դարպասը, իսկ «Ռեայո Վալեկանա»-ն պարտվել է «Մալյորկա»-ին` (0-1):
«Լա Լիգա»-ն գլխավորում է «Ռեալ»-ը` 49 միավոր, կատալոնացիներն ունեն 44 միավոր, լավագույն եռյակը եզրափակում է «Վալենսիա»-ն` 35 միավորով: