Ֆուտբոլ

Պիզելին ձգտում է «Կուբան»-ի կազմում ավելի լավ խաղալ

1 րոպեի ընթերցում

Պիզելին ձգտում է «Կուբան»-ի կազմում ավելի լավ խաղալ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին իր նորամուտը տոնեց «Կուբան»-ի կազմում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://fckuban.ru-ն, Պիզելին իր առաջին հադիպումը անցկացրեց կրասնոդարյան ակումբի կազմում: Ազգությամբ բրազիլացի ֆուտբոլիստ խաղադաշտ մտավ միայն երկրորդ խաղակեսում: Իսպանիայում ուսումնամարզական հավաքների մեկնած «Կուբան»-ը այս տարվա իր առաջին հանդիպումը անցկացրեց Իսպանիայի ֆուտբոլիստների միության թիմի հետ:

«Մենք իսկապես ձգտում էինք, սակայն չկարողացանք իրագործել մեր բոլոր պլանները, թեպետ խաղը լավ ընթացք ստացավ մեզ համար: Ամեն ինչ ավելի լավ կլինի, երբ սկսենք միմյանց ավելի լավ հասկանալ»,-ասել է Պիզելին:

«Կուբան»-ին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասել` 0-1:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում