Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյանն իր 23-ամյակը նշում է խփած երկու գոլով

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանն իր 23-ամյակը նշում է  խփած երկու գոլով

ԴՈՒԲԱՅ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի եւ ուկրաինական «Շախտյոր»-ի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է իր ծննդյան 23-ամյակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հենրիխ Մխիթարյանն իր ծննդյանը օրը նշում է հենց խաղադաշտում` ընդդեմ թունիսական «Էտուալ դու Սահել»: Նա արդեն իսկ նվեր է մատուցել իր ծննդյան կապակցությամբ` առաջին խաղակեսում դառնալով երկու գնդակի հեղինակ` 10-րդ, 12-րդ րոպեներին: Այս պահին ընթանում է հանդիպման երկրորդ խաղակեսը. հաշիվն է` 2-1 հօգուտ «Շախտյոր»-ի:

Հիշեցնենք, որ «հանքափորներ»-ը մասնակցում են «Dubai Cup» մրցաշարին եւ առաջին խաղում տասնմեկ մետրանոց հարվածներով պարտվել են Ուզբեկստանի մինչեւ 23 տարեկանների ազգային ընտրանուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում