Ֆուտբոլ

Յուրա Մովսիսյանը պարտությունից փրկել է «Կրասնոդար»-ին

1 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանը պարտությունից փրկել է «Կրասնոդար»-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կրասնոդար»-ին փրկել է պարտությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը, Թուրքիայի Բելեկ քաղաքում, որտեղ թիմն անցկացնում է ուսումնամարզական հավաք, «Կրասնոդար»-ը ստուգողական հանդիպում է անցկացրել Զապորոժյեի «Մետալուրգ»-ի հետ:

«Մետալուրգ»-ի ֆուտբոլիստները 21-րդ բոպեին կարողացել են առաջ անցնել հաշվի մեջ` 11 մետրանոց հարվածով: Մինչ խաղավարտը կրասնոդարցիներին չէր հաջողվում հավասարեցնել հաշիվը, սակայն Մովսիսյանը կարողացել է հերթական անգամ դառնալ գոլի հեղինակ հանդիպման վերջին րոպեին` «Կրասնոդար»-ին փրկելով պարտությունից: ՀՀ ընտրանու հարձակվողն այս խաղում խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում և կրկին աչքի ընկել ակտիվությամբ:

Մովսիսյանը նախորդ խաղում էլ` ալբանական «Տեուտա»-ի հետ, դարձել էր դուբլի հեղինակ: Այս մրցավեճում 3:1 հաշվով առավելության էր հասել «Կրասնոդար»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում