Ռամոն Կալդերոնն անդրադարձել է «Ռեալ»-ում տիրող իրավիճակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնն անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի և ակումբի մի քանի խաղացողների միջև եղած լարվածությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով goal.com-ը, Կալդերոնը հայտարարել է, որ Մոուրինյոն ու Կական արդեն 4 ամիս է, ինչ չեն խոսում իրար հետ: Նրա խոսքով` Մոուրինյոյից դժգոհ են նաև մի քանի իսպանացի ֆուտբոլիստներ, ովքեր նրան մեղադրում են ավելի շատ պորտուգալացիներին խաղալու հնարավորություն տալու համար: Բացի այդ, Կալդերոնը նշել է Նուրի Սահինի անունը, ում,նրա խոսքով, Մոուրինյոն դաշտ դուրս չի բերում նրան չսիրելու պատճառով: