Միլոշ Կրասիչը` «Ֆեներբախչե»-ի ուշադրության կենտրոնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒնՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Յուվենթուս»-ի և Սերբիայի հավաքականի խաղացող Միլոշ Կրասիչի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում թուրքական «Ֆեներբախչե»-ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, թուրքական ակումբը ցանկանում է վարձավճարով ձեռք բերել Կրասիչին, որի համար պատրաստ է վճարել 1 մլն եվրո: Այս տարի Կրասիչը չի կարողանում ամրապնդվել «Յուվենթուս»-ի հիմնական կազմում և A Սերիայում անցկացրել է ընդամենը 7 խաղ, որոնցից 4-ում է ընդգրկվել հիմնական կազմում, ուստի հավանականությունը մեծ է, որ նա կարող է կրել «Ֆեներբախչե»-ի մարզաշապիկը: