Թբիլիսի մեկնած հայկական պատվիրակությունը կհանդիպի Թումանյանի ծոռնուհու հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է Թբիլիսի մեկնած հայկական պատվիրակության այցը եւ առաջիկայում նախատեսվում է հանդիպում Թումանյանի ծոռնուհի Ալինա Թումանյանի հետ: Ինչպես Թբիլիսիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշել է, որ Թումանյանի թբիլիսյան տան շուրջ բանակցությունները ցույց են տվել մի կարեւոր եւ շատ հաճելի արդյունք: «Հունվարյան այս բուք ու բորանը, մերկասառույցը հաղթահարելով եւ հասնելով այստեղ` պատվիրակության փաստահավաք առաքելությունն իրականացավ: Մենք կարողացանք արձանագրել, որ կա պաշտանմունք Թումանյանի նկատմամբ ոչ միայն հայ, այլեւ վրաց ժողովրդի սրտում: Եվ ուրախ եմ, որ այն հանրագումարը, որին մենք հանգեցինք նախապայման է, որ մենք պետք է շարժվենք առաջ»,- նշեց Լեւոն Անանյանը:

ՀԳՄ նախագահը նաեւ վստահություն հայտնեց, որ պատվիրակությունը համերաշխորեն կգտնի ամենաճիշտ լուծումը:

Հայերեն Русский