Ֆուտբոլ

Ռուբեն Հայրապետյանը հանդիպել Բլատերին ու Պլատինիին

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Հայրապետյանը հանդիպել Բլատերին ու Պլատինիին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Ռուսատանում հանդիպել է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահներին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՖՖ-ից, Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի եւ ԱՊՀ գավաթի խաղարկության 20-ամյակի հանդիսություններին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգում գտնվող ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ: Ջերմ եւ բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում Ռուբեն Հայրապետյանն ու համաշխարհային եւ եվրոպական ֆուտբոլային կառույցների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում