Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է ՌՖՄ-ի «մարդասիրության համար» մրցանակով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի միությունը ՌՖՄ փոխնախագահ, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը պարգևատրել է Ֆուտբոլում «մարդասիրության համար» մրցանակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, պարգևը Սիմոնյանին հանձնվել է հունվարի 20-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող ՌՖՄ-ի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության շրջանակներում: Այս մրցանակը տրվում է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքով հիմնավորում են արդարության և վեհության սկզբունքները: Մրցանակի առաջին դափնեկիրներն են դարձել նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատտերը:
Նիկիտա Սիմոնյանն իր համար մեծ պատիվ է համարում մրցանակի ստանալը: «Այս դահլիճում են գտնվում իմ ընկերները' հայրենական ֆուտբոլի լեգենդերը, որոնց թվում են Ալեքսեյ Պարամոնովը, Անատոլի Իլյինը, Վիկտոր Պոնեդելնիկը և ուրիշեր: Հարգելի ընկերներ, խոնարհվում եմ այն ամենի համար, ինչ արվել է հանուն հայրենական ֆուտբոլի: Համարեք, որ այս պարգևը ձերն է»,- ասել է ֆուտբոլային լեգենդը:
ՌՖՄ 100-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցում են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրեպետյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը և այլ երկրների ֆուտբոլային գերատեսչությունների ղեկավարներ: