«Արսենալ»-ը չի կարող իրեն թույլ տալ վաճառել Արշավինին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Արդրեյ Արշավինը կմնա «Արսենալ»-ում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://lenta.ru-ն,անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավաստիցրել է որ Արշավինը կմնա «Արսենալ»-ում: Նա ասել է որ «հրաձիգներ»-ը իրենց չեն կարող թույլ տալ վաճառելու ռուս ֆուտբոլիստին: Այս խաղաշրջանում «Արսենալ»-ի կազմում շատ են վնասվածք ստացած ֆուտբոլիստները:
Արշավինը, որ միշտ էր ընդգրկվում ակումբի հիմնական կազմում, դարձել է միայն երկու գոլի հեղինակ: